Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին, բայց կան որոշ մանրուքներ

Blog Image

Ուկրաինական կողմը համաձայնել է ամերիկյան խաղաղության համաձայնագրին, ասել է ԱՄՆ մի պաշտոնյա CBS հեռուստաալիքին։

«Ուկրաինացիները համաձայնել են խաղաղության համաձայնագրի», - նրա խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

Պաշտոնյայի խոսքով՝ «կան որոշ մանրուքներ, որոնք պետք է ճշգրտվեն»։

«Մենք շարունակում ենք շատ լավատեսորեն տրամադրված մնալ։ [Բանակի] նախարար Դեն Դրիսկոլը լավատես է։ Հուսով ենք, որ շուտով պատասխան կլսենք ռուսներից։ Գործերը արագ են ընթանում», - հավելել է աղբյուրը։

Նա ասել է, որ Դրիսկոլը նոյեմբերի 25-ին մի քանի ժամ է անցկացրել ռուս ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելով, մասնակցել է տարբեր հանդիպումների։

Send