Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կիեւի և Մոսկվայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի տարածքում կարող են տեղակայվել «զսպման ուժեր»

Blog Image

Կիեւի և Մոսկվայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, բայց ոչ պատերազմի ընթացքում, Ուկրաինայի տարածքում կարող են տեղակայվել «զսպման ուժեր», ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ այս ստորաբաժանումները կտեղակայվեն առաջնագծից հեռու՝ Կիեւի կամ Օդեսայի նման քաղաքներում։

Մակրոնը պարզաբանել է, որ առաքելության մեջ կներառվեն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի զինվորականներ։

Նրանց խնդիրները կլինեն ուկրաինական զորքերի մարզումը և անվտանգությունն ապահովելը։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ սա կլինի միջկառավարական կոալիցիա կազմված մոտ 20 երկրներից, որոնք պատրաստ են մասնակցել ցամաքում, ծովում կամ օդում։

Send