Չինաստանը օգնության համար հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել անօդաչու «Շենչժոու-22» տիեզերանավը։
Այս առաքելության նպատակն է նոր տրանսպորտային միջոց մատակարարել այն թայկոնավտներին, որոնք չինական տիեզերակայանում են ու չունեն տարհանման միջոցներ։
«Շենչժոու-20»-ի անձնակազմն իր առաքելությունն ավարտելուց հետո չէր կարողացել օգտագործել սեփական շաթլը Երկիր վերադառնալու համար, քանի որ այն վնասվել էր տիեզերական աղբից։ Թայկոնավտները բարձրացել էին «Շենչժոու-21», բայց մնացել էին կայանում՝ առանց գործող տրանսպորտային միջոցի։
«Շենչժոու-22» տիեզերանավը նրանց կապահովի վերադարձի միջոցներով։
