Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ու եկեղեցին էլի լռում է

Blog Image

Ընդամենը երկու օրից Փաշինյանն ու իր հավատարիմները կրկին գնալու են Հովհաննավանք՝ մասնակցելու կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։ Չնայած նրան, որ Մայր Աթոռը հայտարարություն տարածել է՝ նշելով, որ Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցելու, այնուամենայնիվ, «հավատացյալի» քողի տակ մտած ՔՊ-ականները ջանք ու եռանդ չեն խնայում մարդկանց համոզելու՝ գնալ և մասնակցել կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Նախորդ կիրակի անգամ Փաշինյանին հլու-հնազանդ ՔԿ-ն այնպես էր արել, որ ինչ-որ պատահականությամբ, պատարագ մատուցելու իրավունք ունեցող բոլոր հոգևորականներին հրավիրել էին Քննչական կոմիտե։ 

Այս շաբաթ էլ է դա սպասվում. Փաշինյանն ու իրեն ամեն կերպ հաճոյանալով գուցեև իրենց կյանքի պատմության մեջ երկրորդ կամ երրորդ անգամ պատարագի մասնակցողները գնալու են Հովհաննավանք, իսկ Մայր Աթոռը կրկին լուռ է։ Եվ լուռ է անգամ այն դեպքում, երբ այսօր Թալինի համայնքապետը հպարտորեն հայտարարեց, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին, Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի ուղեկցությամբ Հովհաննավանքում մասնակցելու է «Տեր Արամ» քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին։

...Եկեղեցու սպասավոր Տեր Թադե քահանան մասնակցում է կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին», և դա այն դեպքում, երբ նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագ կկատարվի Հայրապետական մաղթանք  և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։

Իսկ հիմա ինչո՞ւ է լռում Մայր Աթոռը, ինչո՞ւ չի խոսում, երբ հենց իր օրինավոր ծառան է անտեսում ու անարգում Հայ Առաքելական եկեղեցու Կանոնագիրքը։ Հիմա լռում է, երբ ճիշտ ժամանակն է եկեղեցու կարգազանց զավակներին դարձի բերելու, իսկ երբ որոշի քայլ անել, արդեն ուշացած կլինի, ինչպես եղավ Ստեփան Ասատրյանի դեպքում, որն այսօր էլ չի ազատում եկեղեցին ու ապօրինաբար շարունակում է անել այն ամենն, ինչ ուզում է։

Նարե Գնունի

Send