Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մանկավարժականի ռեկտորը ձերբակալվել է, Հակակոռուպցիոնը հաստատում է. մանրամասներ

Blog Image

Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ։ Համալսարանից տարածված լուրերը հաստատեցին, բայց մասամբ։

Մասնավորապես, MediaHub-ի հետ զրույցում ասացին, որ առավոտյան Հակակոռուպցիոնը քննչական գործողություններ է իրականացրել, ապա որոշ աշխատակիցներ՝ վկայի կարգավիճակով հրավիրվել են հարցաքննության։ Ռեկտորը ևս հրավիրվել է հարցաքննության, դրանից հետո կապի դուրս չի եկել։

Մինչ զրուցում էինք Մանկավարժական համալսարանի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանի հետ, Հակակոռուպցիոնի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները՝ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ձերբակալվել է։ 

«Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»,-  նշեց Օհանջանյանը։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Սրբուհի Գևորգյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մտերիմն է։

Նարե Գնունի

Send