Լիբանանի դատարանը որոշել է ազատ արձակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆի որդուն՝ Հաննիբալ Քադաֆիին։
Մոտ 10 տաս տարի նախնական կալանքից տակ է եղել։ Քադաֆին ազատ է արձակվել 11 միլիոն դոլար գրավի դիմաց։ Նրան արգելված է ճանապարհորդել, գրել են ԶԼՄ-ները։
Նրա փաստաբան Լորան Բայոնը հաստատել է, որ հետաքննող դատավորը որոշումը կայացրել է Արդարադատության պալատում տեղի ունեցած հարցաքննությունից հետո։ Փաստաբանն ընդգծել է, որ գրավի դիմաց ազատ արձակումը «բացարձակապես անընդունելի է կամայական կալանքի դեպքում», և որ իրենք կվիճարկեն գրավի որոշումը։
