Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետի հետ․ քննարկել են նաև Թրամփի հետ հանդիպման հարցը

Blog Image

Հունգարական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի վարչապետի Վիկտոր Օրբանի հետ։

Օրբանը պատրաստակամություն է հայտնել պայմաններ ստեղծել Բուդապեշտում ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Ռուսաստանի նախագահը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի հիմնական բովանդակությունը՝ նշելով, որ ամերիկացի ներկայացուցիչների հետ առաջիկա շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել հետագա գործողությունների ալգորիթմը՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համատեքստում՝ հաշվի առնելով նաև Հունգարիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան ապագա գագաթնաժողովը անցկացնելը։

Send