ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր՝ 15 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել «The New York Times» թերթի դեմ՝ զրպարտության համար։
Հայցը վերաբերում է հրատարակության նյութերին և «Lucky Loser» (հայ․ - Հաջողակ Լուզեր) (2024) գրքին, որը գրվել է NYT լրագրողների կողմից։
Ըստ Թրամփի ներկայացուցիչների՝ գիրքը և հրատարակությունները սխալ են ներկայացնում նրա նվաճումներն ու կարողության ծագումը։
