Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Միջազգային

Հնդկական, հազի մաhացու օշարակներ են հայտնաբերվել․ Ղազախստանը չի գրանցել դրանք

Blog Image

Հնդկական, հազի մահացու օշարակների մասին է հայտարարվել։ 

Դրանք չեն գրանցվել Ղազախստանում, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է հազի հնդկական երեք օշարակներում՝ COLDRIF, Respifresh TR և ReLife-ում, թունավոր դիէթիլենգլիկոլի հայտնաբերման մասին։

«Դեղերի փորձաքննության ազգային կենտրոնը հայտնում է, որ այս դեղամիջոցները պետականորեն գրանցված չեն Ղազախստանի Հանրապետությունում, և դրանց համար համապատասխանության վկայականներ չեն տրամադրվել», - հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Դիէթիլենգլիկոլը թունավոր քիմիական միացություն է, որը կարող է առաջացնել ծանր թունավորում և սուր երիկամային անբավարարություն»,- ընդգծել է նախարարությունը։

Ղազախստանցիներին կոչ է արվել զգույշ լինել դեղամիջոցներ գնելիս։

Send