Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նախնական վարկածով ինքնաu պանություն է գործել՝ կրա կելnվ ինքն իր վրա. ՆԳՆ-ն՝ Մխիթար Մարգարյանի մա hվան դեպքի մասին

Blog Image

Հոկտեմբերի 24-ին ժամը 22:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել, և կա վիրավոր։

Փափազյան փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը Դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանն է եղել։

Այսօր հայտնի դարձավ, որ Մխիթար Մարգարյանը մահացել է: 

Մխիթար Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախնական վարկածով ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իր վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, և միակ վարկածն ինքնասպանությունն է, որը հաստատվում է ականատեսների վկայություններով ու տարածքում առկա տեսաձայնագրություններով։ Ատրճանակը հայտնաբերվել է, օրինական է, իմ տեղեկություններով CZ տեսակի ատրճանակն է»,– MediaHub-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Մարիաննա Արամյան

Send