Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը կանանց հորդորել է թաց լողազգեստ չկրել

Blog Image

Ծերաբան Լուիս Տեխեդորն ասել է, որ կանայք չպետք է թաց լողազգեստ կրեն: Նա խոսել է նման սովորության բացասական առողջական հետևանքների մասին «El Periodico De España»-ին տված հարցազրույցում:

Տեխեդորը զգուշացրել է, որ մի քանի ժամ թաց լողազգեստ կրելը խաթարում է սեռական օրգանների միկրոֆլորան և կարող է նաև գրգռվածություն առաջացնել: Արդյունքում, մեծանում է տարբեր վարակների ռիսկը:

Բժիշկը շեշտել է, որ սնկերը և մանրէները, որպես կանոն, սիրում են խոնավ և տաք միջավայր, իսկ որոշ կանայք ավելի հակված են վարակների: Այսպիսով, նա կոչ է արել դադարեցնել թաց լողազգեստ կրելն անվերահսկելի շաքարախտի, իմունային համակարգի խնդիրների և հակաբիոտիկների երկարատև օգտագործման դեպքում:

Send