Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պատերազմ կեղծողն ու համահանցակիցը

Blog Image

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հարցազրույց է տվել: 

Ինչպես ասում են՝ առնետները, երբ այլեւս առաջվանը չեն, սիրում են իրենց մասին հիշեցնել, մի անցքով դուրս են գալիս, մյուսով՝ փախչում։ Հիմա Դավթյանինն է։ Դուրս է եկել, որ հնարավոր բոլոր միջոցներով արդարացնի իր գլխավոր դատախազ աշխատած հանցավոր տարիներն ու մեղադրական ճառերով ճամարտակի, որ ինքը «սուրբ» է եղել, մեղավոր չի եղել, պատասխանատվություն է կրել՝ «ոտքերը՝ ամպոտ, ճակատը՝ պարզ»։

Բայց մենք լավ գիտենք, թե այս մարդը ինչ հանցավոր անցյալ ունի։ Այն, որ դավաճանված ու պարտված պատերազմը կուլ է տվել եւ գլխավոր մեղավորին թողել է ազատության մեջ, որ շարունակի իր դավաճանական քայլերի հաջորդականությունը։ Բոլորս լավ գիտենք այն, որ չի կանխել գլխավոր դավաճանի հանցավոր քայլերը, չի ընդունում, չի գիտակցում իր պատասխանատվության չափը, ու զոհերի հաշվին շարունակել է թույլ տալ, որ Արցախը գլխատվի:

Այդ ամենից հետո դեռ այս մարդը համարձակություն ունի իրեն արդարացնելու համար, դուրս գալ, խոսել եւ «փրկվել»։

Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է Արթուր Դավթյանին. «Արթուր, աշխատիր ընդդիմադիր հանրության աչքին քիչ երեւալ: 
Վանեցյանը հիմքեր չէր տվե՞լ, բա Ղազինյան Արթուրն էլ չտվե՞ց հիմքեր: Բա եկանք դատախազություն հիմքերով: Բա ընդունեցիր Ղազինյանին ու Վարդեւանյան Արամին: Բա հիմքերը ո՞ր դարակումդ կորցրեցիր:
Բա ինձ ապօրինի կալանավորելու հիմքե՞րն ով էր տվել... 
Արթուր, որպես նախկին մտերիմի քեզ խորհուրդ պիտի տամ. աշխատիր չերեւալ, աշխատիր չհիշեցնել քո մասին»
։

Այստեղ Արսեն Բաբայանը հարցեր է տվել։ Իսկ պատասխաններ մենք չենք էլ սպասում, որովհետեւ այնքան մեղքերի տակ է կքած Դավթյանը, որ այո, եթե մի քիչ բարոյականություն ունենար, չէր երեւա, չէր հիշեցնի իր մասին, եւ առհասարակ իր մեղքերը չէր բարդի դիմացինների վրա։

Այնպես որ, բամբասանքներդ համեմված  արդարացումներով ստեր են, որ ոչ մի կերպ չի արդացվելու, ու չի հանդուրժվելու։

Պատերազմ կեղծող Փաշինյանի հետ համահավասար քայլել ես, ավելին նույն կերպ ինչպես Փաշինյանը, այնպես էլ դու ամբողջ պատերազմի պարտության, զոհերի, անհետ կորածների, խեղված ճակատագրերի պատասխանատուն ես ու համահանցակիցը։

Արթուր Հայրապետյան

Send