Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Արդադատության նախարար-տիկինը ակնհայտ ստում է

Blog Image

Արդադատության նախարարը ԱԺ ճեպազրույցի ժամանակ ակնհայտորեն սուտ խոսեց՝ ասելով, որ եկեղեցու գործերին որեւէ մեկը չի խառնվում։

Տիկինը ստում է։ Ըստ նախարարի՝ եթե իր ասելով որեւէ մեկը եկեղեցու գործերին չի խառնվում, ապա ինչպե՞ս է Փաշինյանը կազմակերպում, ամբողջ վարչական ռեսուրսը օգտագործում, հորդորում եւ մասնակցում Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի կեղծ պատարագին։ Ինչպե՞ս է պատահում, որ Փաշինյանը հայտարարում է, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ չի արվել, այն դեպքում, որ Վեհափառը նրան կարգալույծ է արել, իսկ Փաշինյանը ի աջակցություն Ասատրյանի ներկայացում բեմադրում եկեղեցում։

Սա արդյո՞ք խառնվել չէ եկեղեցու գործերին, չհաշված այն ամենը ինչը վերջին շրջանում անթաքույց տեղի է ունենում եկեղեցու հոգևոր առաջնորդների նկատմամբ․ թիրախում՝ եկեղեցին, իսկ թեմակալ առաջնորդները՝ ապօրինաբար անազատության մեջ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ահաբեկելն ու վարկաբեկելը, եկեղեցու ներքին կանոնակարգին խառնվելը, մի՞թե խառնվել չէ՛ եկեղեցու գործերին։

Կարգալույծ արված Ասատրյանը շարունակում է Հովհաննավանքից դուրս չգալ։ Եւ իրեն «հովանավոր» ու թիկունք է կանգնում ո՛չ ավել, ո՛չ պակաս Փաշինյանը, եւ մի ամբողջ ոստիկանական համակարգ կիրակի օրով եւ մնացած բոլոր օրերին Հովհաննավանքում պաշտպանում են Ասատրյանին, որպեսզի անվտանգ «ծառայի» եկեղեցում, որի իրավունքը չունի։

Իսկ Փաշինյանը չի հանձնվում, երեկ հայտարարեց, որ կրկին եկող կիրակի պատրաստվում է մասնակցել Ասատրյանի կեղծ պատարագին, ժողովրդին պառակտելու, շանտաժի եւ վախի մթնոլորտում՝ եկեղեցու քաղաքական հաշվեհարդարի գործընթացը թեժ պահելով։

Առաջին անգամ ՀՀ ֊ում ունենք քաղբանտարկյալներ, որոնց թվում են երեք բարձրաստիճան հոգեւորականներ, որոնք շարունակում են մնալ անազատության մեջ։

Արագածոտնի թեմի հոգեւորականները նախորդ կիրակի հրավիրվել էին քննչական կոմիտե։ Ի՞նչ է սպասվում նրանց, ի՞նչ նոր մեղադրանք կառաջադրվի։ Քննչական կոմիտեն դեռ ոչինչ չի տեղեկացնում։ Իսկ արդարադատության նախարարը լավ կլինի զբաղվի իր գործով, եւ իրականացնի արդարադատություն, ոչ թե քաղաքական հետապնդումների միջոցով խորտակի մարդկանց ճակատագրեր։

Արթուր Հայրապետյան

Send