Բլոգերի դեր ստանձնած իշխանությունը մեղադրում է ԱԺ «գանձ» ընդդիմությանը, որ «պոլին» չեն պառկեցնում նրանց, ովքեր փորձում են վարկաբեկել իշխանությանը։
Իշխանությունը այդպես էլ այս յոթ տարիների ընթացքում չգիտակցեց՝ որն է իշխանության առաքելությունը, եւ այդպես էլ կիսատ «ընդդիմություն», կիսատ իշխանություն լինելով՝ ոչինչ ավելիի, ոչնչի չհասավ։
Ալեն Սիմոնյանը ընդդիմության լեզվական մտածողությանն էր անդրադառնում։ Լեզվամտածողությանը գուցե, բայց մոռանում է իր թիմի վարվելակերպ-խոսույթին, որը ոչ միայն քաղաքական չէ, այլ ամբողջապես ստի միջոցով արդարացումներ, ավելին՝ մեղադրանքներ ընդդիմությանը։ Որն իրականում բլոգերի մակարդակին հավասարեցնելը վիրավորական կլինի հենց բլոգերներին։
Առավոտյան Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վեհափառ Հայրապետին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ով չի ուզի Կտրիճ/Դավոն լավ ըլնի...»՝ պարի հրավիրելով ու պարը թողնելով մեկնաբանության տակ։
Մեկնաբանել Արայիկ Հարությունյանի գրառումը, կարծում եմ, մեր կողմից այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ո՛չ քաղաքական միտք կա ու ո՛չ առողջ քննադատություն, ամենը՝ զրպարտություն եւ վիրավորանք եկեղեցականների եւ Վեհափառի նկատմամբ։
«Մեղքն իր վիզը»։
Վերջում զուտ կուզենամ անդրադառնալ իշխանությանը եկեղեցին թիրախավորելուն։
Կիրակի օրը Հովհաննավանքում կարգալույծ արվածի պատարագը ո՞րն է․ որ հայտարարված պատարագին մասնակցության հայտ ներկայացրած Փաշինյանը եւ նրան միանալու համար իրար ձեռք ու ոտք ընկածները որոշել են դեմ գնալ հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներքին որոշմանը։ Եւ դառնալ ոչ միայն մեղսագործ, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածը լիարժեք կիսելով, որն արգելում է կրոնական ծեսերի կատարումը խոչընդոտելը։ Իսկ կարգալույծ եղած հոգեւորականը խոչընդոտելու է, պղծելու եկեղեցում պատարագն իր կողից մատուցած «պատարագով»։
Կարգալույծի կողմից արված ցանկացած գործողություն եկեղեցու ներսում, արդեն մեղք է, մասնակցությունը՝ նույնքան։ Փաշինյանը ոչ միայն պղծում է եկեղեցին, այլ ժողովրդին տանում է, խրախուսում տեռորի եւ շանտաժի միջոցով իր կապրիզները բավարարում:
Այդ ամենը ավարտվելու է նրա քաղաքական անփառունակ վախճանով։ Մինչդեռ ՀՀ Սահամանադրությունը բազմիցս ոտնահարելով եւ չպատժվելով՝ Փաշինյանի համար միեւնույն է, թե ինչ կլինի վաղը։ Կարեւորը այսօր ինքը բավարարված լինի ցանկացածի գնով։
Արթուր Հայրապետյան
