«Իրական Հայաստան»-ի ջատագով Փաշինյանը «խաղաղության» անվան տակ, այսօր կառավարության նիստում անդրադարձել է ընդդիմությանը. «Երբ որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է այդ թեման, բայց, որ մեր որևէ գյուղում երկար ժամանակ է կրակոցի ձայն չի լսվում, ոչ մեկ չի քննարկում»։
Կրակոցները ժողովրդին ընտելացնող ղեկավարը, հիմա էլ ընդդիմությանը սաստում է կրակոցների մասին առհասարակ խոսել։
Բանակցություններն իր սեփական կետից սկսող, պատերազմներ հրահրող, «Արցախը Հայաստան է և վերջ» թմբկահարողը, պատերազմ սկսող, պատերազմ կեղծող, պատերազմը պարտությամբ «հաղթահարած», պատասխանատվություն չկրած, երկրորդ անգամ վերընտրվածը խոստացել էր փայլուն ապագա՝ «ապագա կա, կա ապագա»-ն, կրակոցները համարում է օրինաչափ, և դրա մասին խոսելը չի կարելի, հատկապես ընդդիմությանը։
Բռնապետը կարգեր է մշակում, տարածում շուրջը, որպեսզի վախի միջոցով ո՛չ միայն իշխի, այլ լռեցնի ցանկացած մեկին, ով նրան կընդդիմանա։
Փաշինյանը Հայաստանն իրենով հռչակած մեկ անձի կառավարիչը, այլեւս ոչ միայն եկեղեցու, այլ սահմանում կրակոցներն է խմբագրել և խմբագրում, և թույլ չի տալիս ընդդիմությանն անդրադառնալ, ընդվզել «իրական Հայաստան»-ից դուրս որեւէ բան, ինչը չի տեղավորվում Փաշինյանի պատկերացումներին ու ծրագրերին։
Քանի որ այլեւս Փաշինյանն իր անձնական տիրույթում է պահում եկեղեցուն վերաբերող կանոնակարգը, սեփական քաղաքական կամքը վեր է դասում Սահմանադրությունից՝ կառուցելով իշխանության կենտրոնացված և անձնավորված համակարգ։
Արթուր Հայրապետյան
