Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ամերիկյան Shutdown-ի պատճառով 40 օդանավակայանում ուրբաթ օրվանից թռիչքները կկրճատվեն

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ժամանակավոր անաշխատունակության՝ Shutdown-ի (Անջատում) պատճառով երկրի 40 օդանավակայանում ուրբաթ օրվանից թռիչքները 10%-ով կկրճատվեն: 

Միջոցառման հետևանքով առաջացել են օդային երթևեկության կառավարման անվտանգության խնդիրներ։ Ավիաընկերությունները 36 ժամում  զգալի կրճատումներ են կատարել, իսկ ուղևորները հեղեղել են ավիաընկերությունների հաճախորդների սպասարկման գծերը։

Հյուսիսամերիկյան երկրի պատմության մեջ ամենաերկար «Շաթդաունը» հետևանքով օդային երթևեկության 13.000 կարգավորիչի և  Տրանսպորտային անվտանգության վարչության 50.000 մարդ ստիպված աշխատել են առանց վարձատրության։

Send