Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 6-ին հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարածքի վրա խոցել են ուկրաինական 75 անօդաչու թռչող սարք։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 75 անօդաչու թռչող սարք՝ 49-ը Վոլգոգրադի մարզում, յոթը անօդաչու թռչող սարք է խփվել Ղրիմի Հանրապետության, վեցը՝ Վորոնեժի մարզում, չորսը՝ Ռոստովի մարզում, երեքը՝ Բելգորոդի մարզում, երկուսը՝ Օրյոլի մարզում, և մեկական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Մոսկվայի, Կուրսկի, Լիպեցկի և Տամբովի մարզերում», - ասվում է հաղորդագրության մեջ։
