Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մինչև 2026-ի հունվարի վերջ նախատեսվում է Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխել ցորենով լի ևս 132 վագոն

Blog Image

Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխել ցորենով լի ևս 132 երկաթուղային վագոն, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Տրանսպորտի նախարարությունը։

Քննարկվում են այլ բեռների տեղափոխումը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ ողջունել էր Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՌԴ-ի և ՀՀ-ի միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը։

«Նոր երթուղին ամրապնդում է ՌԴ տրանսպորտային հաղորդակցությունը հարավկովկասյան պետությունների հետ ու բարելավում ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայկական արտադրողների համար»,- նշել էր նա։

 

Send