Փաշինյանի՝ վերջին շրջանում առավոտյան «սրտիկները» հաճույքի ու ատելության մթնոլորտ է ձեւավորել հանրության շրջանում.
Հաճույք ստացողը Փաշինյանն է, որի նպատակը սիրաշահելն է հանրությանը, իսկ հանրությունը ատելությամբ է լցված նրա նկատմամբ։
Մինչդեռ այս ամենը, ըստ իշխանության ղեկավարի, ձեռնտու արժեհամակարգ է, որը սովոր է այդպես կեղծել, նվաստացնել, ստորացնել, խեղճացնել, բայց անունը դնել «համերաշխություն», որը ըստ էության «փանջունիության» գրավական է... ու ո'չ քաղաքական դիսկուրսի։ Եղած-չեղած մի'ֆ, որը «սրտիկի» ու «սիրում եմ բոլորիդ»-ը դառնում է փորձանք ու պատուհաս։
Կարծես երկրում ամեն ինչ հաջող է` անվտանգ, անհոգ, տնտեսությունը ծաղկում է, «խաղաղության դարաշրջանը», այլեւս «իրական» Հայաստանում տեղ է գտել, մարդիկ ապրում են բարեկեցիկ պայմաններում, միայն մնացել է երկրի ղեկավարի մակարդակով «սրտիկներն» ու դրա «քարոզը», ի հավելում նրա, որ այդ ամենը մտադրված է արվում։
Ըստ ֆենոմենոլոգիայի հեղափոխական մեկնաբանների` ցանկացած քարոզ, ինչը որ արվում է հասարակության համար, չի կարող գոյություն ունենալ համերաշխ հասարակության մեջ: Մինչդեռ բովանդակազուրկ ցանկացած բան կգոյատեւի, սակայն այլեւս երեւակայությունից զուրկ: Լրիվ ռացիոնալ իրականը ինքնուրույն, որը միայնակ կմեղմի բոլոր առաջ քաշած խնդիրները: Ձեւական գիտակցության եւ փախուստի արժեքների քննադատությունը, որը արվում է նպատակային բնականաբար, տարածվում է հատկապես քաղաքական հաշվեհարդար տեսնող իշխանությունների վրա։
Հեղափոխական իշխանությունը իր թեզերով բոլոր ժամանակների համար չէ, ընդհակառակը այն սահմանվում է իր դարաշրջանով եւ արտահայտում է, ինչպես կասեր Մարքսը, իշխող դասակարգի արտոնյալ արժեքներ: Քննարկենք թշնամանքը քաղաքական մտքի, եւ իշխող քաղաքական թիմի կողմից ընդդիմության նկատմամբ, որ ցուցաբերել են բոլոր հեղափոխական բարենորոգիչները:
Հատկապես քննադատության առումով իշխանությունները կասկածի տակ են դնում միայն լեզվի ստահոդ գործառույթը, գործողությունների վերածելով մի բան, որը սպառնում է հենց իրենց, ուստի լավագույն միջոցը ապօրինի կերպով ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց կալանելն է.
Մենք մեր երկրի ներսում ունենք 40֊ից ավել քաղբանտարկյալ, որոնք իշխանության կողմից ընկալվել են, ոչ միայն վտանգավոր։
Բայց արդի ժամանակների հեղափոխական շարժումը համընկավ բռնաճնշումների եւ ազատ խոսքը ընկալվեց, որպես չարիք, իսկ իշխանության մահակը ընդդիմության գլխին։ Բարենորոգումն ընտրեց քաղաքական տեսանկյունից բարոյականությունը եւ վտարեց բարոյազուրկ քաղաքական գործիչներին, մինչդեռ մեր իրականության մեջ մրցակցության է դրվել«ով ավելի շատ կբարոյազրկվի, նա էլ կլինի իշխանության սրտի բանալին»։
Դա էլ «քաջալերման» քաղաքականություն է՝ «փչացնել» եւ հնարավորինս նվաստացնել առհասարակ նրանց, որոնք ակտիվ քաղաքականությամբ են զբաղվում։ Պրագմատիկական արժեքները հիմնականում մերժում են կեղծ թեզերի միջոցով հարցեր լուծելը. «Ես կնախընտրեի լինել ռուս կոշկակար, քան ռուս Ռաֆայել»: Այսինքն՝ մի զույգ ճտքավոր կոշիկն ավելի օգտակար է, քան ասենք` Շեքսպիրը:
Միով բանիվ, մենք պետք է մեզ համար բացառենք սուտն ու կեղծիքը, չգայթակղվենք «սրտիկներով» ու չտրվենք այն օրակարգերին, որը կոնկրետ վնասում է մեր ինքնությանը, լինելիությանն ու վաղվան։ Ինչը որ հստակ քայլերով ու իր «սիրատոչոր» քաղաքականությամբ փորձում է Փաշինյանը ծախել մեր վրա։
Արթուր Հայրապետյան
