Երբ ժողովուրդը անձապաշտության գերին է, և ստեղծում է ինքն իր համար հավաքական հերոս կամ փրկիչ, դառնում է իմպերիալիստական պատերազմի զոհ։
-Բայց դու խախտում ես օրենքը։
-Այո, խախտում եմ, բայց ես եմ հաստատել, և հետեւաբար, ոչ թե օրենքն է ինձ ղեկավարում, այլ ես՝ օրենքին։
Այստեղ տեղին էր հիշել Գրիգորի Գորինի «Մոռանալ Հերոստրատին», որտեղ չափազանց ուշագրավ է երկրի պետական֊քաղաքական գործչի հակամարտությունը օրենքների և տագնապների մեջ գտնվող մարդկանց և ժողովրդի անջատողականությունը ազդեցիկ դարձնելու և մշտապես անառողջ մթնոլորտի մեջ իշխող աղմուկը. «սիրո և հանդուրժողականության» քողի տակ հասարակական ու բարոյական հատուկ ներազդեցությամբ ժողովրդին պահել բռնի ճնշման տակ, անտեսել օրենքները, բայց տպավորություն թողնելով խոսել օրենքի գերակայության և բարոյականության մասին։
Սա ոչ միայն երկակի վերաբերմունք է պետության և ժողովրդի նկատմամբ, այլ ներքին բուռն հակասությունների լարում։
Այսպիսինն է նիկոլապետության «արժանիքը» ո՛չ միայն պետության, այլ նաև եկեղեցու օրենքների մեջ խառնված ժողովրդի մոտ ամբոխային մտածողություն ձևավորելու նվաճում։ Որտեղ ո՛չ միայն օրենքը խախտելու, այլ օրենքը ըստ անհրաժեշտության, միակողմանի կիրառելու անարդար, բայց միևնույն ժամանակ ըստ էության ինքն իրենով «իրավացի»։ Ստեղծելով «փրկիչներ», նա կարողանում է հատուկ ներգործության ճանապարհով հասնել պետականաքանդ և եկեղեցաքանդ իր գործունեության իղձին։
Հատուկ ուշադրության կենտրոնում մնալով իր դրսի տերերի մտահղացման կապերի մեջ։
Ի՞նչ է ստանում երկիրը։ Ամեն ինչ բացի արժանապատվությունից։ Ու ամեն ինչ ընթանում է թշնամու գծած ճանապարհով, ինչի համար էլ ներդրել են մեկին ներգործելու պատմության ընթացքի ու հասարակական հոգեբանության վրա։ Երկրի քաղաքական բախտի պատմությունը, դատարկ գաղափարախոսությունը դառնում է իրականության սարսափներ։
Ու ահա եկել ենք հասել մի փուլի, որտեղ երկրի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն, այևս բաց է խաղում։ Ակնհայտորեն խոսելով և գործելով մի բան. «բաժանիր, որ տիրես», իսկ գլխավոր ուղերձը. «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ», իշխանության մնալու իր փափագը թեկուզ Հայաստանի կորստի գնով։ Մենք շարունակում ենք առաջնորդվել Փաշինյանի օրակարգով, մեր օրակարգը «չի աշխատում», որովհետև Փաշինյանի կեղծ թեզերի ետևում կանգնած է «խաղաղության» և «անվտանգության» հնչեղ բառերը, որ ոչ միայն ականջահաճո է, այլ աշխատող։ Այլ բան է, թե ՀՀ քաղաքացին այս յոթ տարիների ընթացքում ի՞նչ աղետների միջով է անցել, և ինչ եզրահանգման է եկել։ Իսկ աղետներից հետո «խաղաղությունը» փրկություն է, որը դուրս է գալիս իշխանությունների բերանից ու այդ բերանից դուրս գալու արդյունքում էլ Փաշինյանը գնալու է ընտրությունների, ինչքան էլ որ մենք փորձելու են հանրությանը բացատրել Փաշինյանի «խաղաղությունը» հենց Հայաստանի կորստի գինն է պատերազմի եւ մարդկային զոհերի, ողբերգության և ինքնության կորստի միջոցով. Որովհետև չես կարող խաղաղ ապրել մի իշխանության օրոք, որտեղ մի տեղ մի բան է ասվում, հաջորդ պահին մեկ այլ, իսկ դրսում ո՛չ քո տեղը գիտեն, ո՛չ քո «դուխով» ղեկավարի, իսկ գերության մեջ հաղթանակներ կերտած հայորդիներ։
Մեր, այս յոթ տարիների ողբերգության պատճառները չենք քննել։ Ողջ մեղքը դրել ենք արտաքին ուժերի վրա, բոլորովին անտեսելով ներքին թշնամու բռնակալության և թշնամական գործերն ու աղետալի քաղաքականությունը, որի արդյունքում կորցրեցիք Արցախը, մի ամբողջ սերունդ, խարխլվեց մի ամբողջ ժողովրդի ճակատագիր։ Հիմա ոտաբոբիկ գնում ենք պայքարի արկածախնդիր ու չարիքի սերմեր բաժանող մեկի հետ, որ անցել է չափը, հատել բարոյականության սահմանը։ Իսկ այս ամենը ներքին բախումներ հրահրող մարտավարություն է, որի հեղինակը ազգակործան պատուհաս է, և հետեւաբար կանգ չի առնելու իր բռնության գործիքը «բամփելու» ժողովրդի գլխին։
Արթուր Հայրապետյան
