Փաշինյանի բռնապետ լինելը պայմանավորված է նրա մշտապես վախերի, իշխանության կորստի, եւ դա է պատճառը, որ բռնապետության ճանապարհին ո՛չ իր ռեսուրսն ունի, ո՛չ գաղափարաբանությունը։
Փաշինյանը հասկանում է, որ 2026 թվականի համապետական ընտրությունների արդյունքները միանշանակ չեն, ու իր քաղաքական ուժի համար այդքան էլ հաջող չի լինելու:
Փաշինյանը ՏԻՄ ընտրություններում ակնհայտորեն տեսնում է իր պարտությունը, եւ դա է պատճառը, որ համայնքապետերի միջոցով ոչ միայն վրեժ է լուծում բոլորից, (բացի իր քաղաքական թիմի), այլ այդ մարդիկ անցնում են նաեւ հնարովի քրեական գործերով։ Պատճառը ընտրությունների միջոցով ընտրվելն է իսկապես արդարության բացարձակ մեծամասնությամբ. Այդ կերպ Փաշինյանը նաեւ փորձում է ընդդիմության ձայները իրենով անել։ Սա կոնկրետ բացարձակ իզոլացման ճանապարհ է՝ ներգործություն, կեղծ նարատիվների, ստի միջոցով «մոլորյալներին» դարձի բերելու, որն այլեւս առաջվանը չէ եւ չի աշխատում։
Ոչ միայն Փաշինյանին ընտրողների հավատն է կորել, այլ նաեւ իշխանության լեգիտիմությունը։ Նրա միֆական-քաղաքական համակարգը կորցրել է իր իսկ ստեղծած «խորհրդանիշները»: Դա է նաև պատճառը, որ նա նորից փորձում է վերադառնալ 2018թ-ին «Դուխով» գլխարկի «կախարդական» մանիպուլյատիվ քայլերի։ Լավ հասկանում է, որ չէ նոր բան է պետք սիրաշահելու իր ընտրազանգվածին։ Հիմա արդեն «սեր ու սրտիկ» է ամեն առավոտ անխնա «բաժանում», փորձելով վերականգնել «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզնով, խոնարհվում ձեր առջև»։
Փաշինյանի իշխանությունը քայքայվում է ամենօրյա քաղաքական սխալներ թույլ տալով, մտնելով մի տեղ, որ վստահաբար պարտվելու է, այն է` եկեղեցի, որ եկեղեցին իր հերթին չի նահանջելու, ոչ էլ իր դիրքերն է զիջելու նրան, ինչքան էլ որ բռնաճնշումների միջոցով եկեղեցականներին նսեմացնի։ Այն, ինչին երեկ հավատաց ժողովուրդը, այլեւս այսօր չի հավատում, ո՛չ Փաշինյանի «սիրուն», ո՛չ հպարտությանն ու խոնարհումին։ Ժողովուրդը հասկացել է, որ այն ինչ եղավ պատերազմներ բերած, բանակցությունները իր սեփական կետից սկսած, կեղծ խաղաղության, բարօրության միջոցով: Այլեւս Փաշինյանը ակնհայտորեն ատելության միջոցով է ներգործում ժողովրդի վրա։
Մի ամբողջ սերունդ ոչնչացրած մեկի, եւ այդ մեկ մարդու ձեռքով խաղի հարվածների անունը Փաշինյան է՝ պոպուլիզմի և հակապատկերների քաղաքականության «արքան»։
Փաշինյանը այժմ առաջ է քաշում «այլընտրանքային» հոգեւոր ծրագրի իր գործառույթը՝ համատեղության կարգով ներկայացնում է հանրությանը, որ հաջողվելու է եկեղեցու բանալիները վերցնել եւ տիրանալ մեր հոգեւոր արժեքներին, սրբավայրերին, ինքնությանը՝ դարձնելով հավատավորին՝ անհավատ, անմեղին՝ մեղավոր, իսկ սրբությունը՝ սրբապղծին։ Մինչդեռ չի հասկացել, որ եկեղեցու գործերին խառնվելն ու միջամտելը՝ պետության ոչնչացման սկիզբն է բռնապետություն հիմնելը։
Արթուր Հայրապետյան

