Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Վաղուց է ձեռք տվել, ուզած-չուզած պիտի խաղա

Blog Image

Օրեր առաջ էր, Փաշինյանն ասում էր. «պատմությունը կա՛մ սպառում են, կա՛մ ստեղծում»։ Փաստորեն երկու տարվա մեջ պատմություն է ստեղծվում. «իրական» Հայաստանի պատմությունը, որ մեզ տանում է փակուղի։ 

Արցախը հանձնած, Սյունիքը մասնատելու, Ջերմուկի դիրքերում թշնամին մինչ օրս նստած, հիմա էլ արդեն Սեւանը, որ ըստ Ալիեւի եւ Փաշինյանի քարտեզի վրա չկա, իսկ մենք տեսել ենք, թե ինչպես է Ալիեւը մի բան հայտարարում, իսկ Փաշինյանը իրագործում ի շահ Ադրբեջանի, պատմության ստեղծման մասին իր պատկերացումները պարտության, նվաստացման գնով է ստեղծում, և դա է պատճառը, որ որոշել է. «ձեռք եմ տվել, մինչեւ վերջ պիտի խաղամ»-ը ամբողջացնելու աղետալի գործընթացը։

Հետաքրքիր չէ Փաշինյանին, որ 120.000 արցախահայեր ենթարկվեցին էթնիկ զտման, ՀՀ տարածքի 240 քառ.կմ օկուպացված է, և այդպես շարունակ։ 

ՀՀ իշխանությունը առաջնորդվելով ալիեւյան թելադրանքով, ոչինչ պատահականության սկզբունքով չի սկսել ու առաջնորդվել։

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը, դեռ 2023-ին էր հայտարարել, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագիր հնարավոր է միայն Ադրբեջանի պայմաններով: Միակողմանի պայմանները ոչ մի լավ տեղ չի տարել, եթե դու ոչ միայն քո պահանջները առաջ չես քաշում, այլ դու ընդամենը կատարող ես։ Ազգովի  ականատեսն ու վկան ենք եղել  հնարավոր բոլոր ոլորտներում, սկսած տարածքային, վերջացրած այն ծրագրերի իրագործումը, որը սկուտեղի վրա մատուցվել է Ադրբեջանին, առանց հակառակվելու։ 

Ադրբեջանի «պայմաններով», այն փաստաթուղթը, որի մեջ կա դրույթ, որ Հայաստանը պարտավորվում է անմիջապես փակել Մեծամորի ատոմակայանը, դա նույնպես միակողմանի պայմանավորվածության արդյունք է եղել։

Ի՞նչ է սա նշանակում. Հայաստանը զրկվելու է էժան (նաև էկոլոգիապես մաքուր) էներգիայի աղբյուրի մոտ 40 տոկոսից: Իսկ եթե սրան գումարում ենք նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունը, ըստ երեւույթին արդեն  Թուրքիային և Արևմուտքին խոստացել է ՀԵՑ-ը խլել ռուսական կապիտալով ընկերությունից և հանձնել թուրքական ընկերությանը, պատկերը ստացվում է սարսափեցնող: 

Էներգետիկ ճգնաժամն անխուսափելի է: Եվ, այս ամենը հանուն «ինքնիշխանության», այլ կերպ ասած. «իրական» Հայաստանում` ազգադավի աթոռի։

Արթուր Հայրապետյան

 

Send