Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին MediaHub-ին ասաց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
MediaHub-ը հետաքրքրվեց, թե գիշերը ի՞նչ վիճակում է եղել Վարդան Ղուկասյանը, արդյո՞ք նրա առողջական վիճակը նրոմալ էր, որ այսօր կրկին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ։
«Հենց հիմա գնում եմ այցի Վարդան Ղուկասյանին, հասկանամ՝ ինչո՞ւ են իրեն տեղափոխել, և հասկանամ՝ ինչպե՞ս է իրեն զգում։ Երեկ ես իրեն տեսել եմ միջամտությունից հետո, դեղերի ազդեցության տակ էր, վիրակապերով էր, ձեռքերին կատետոր էր, ասեցին, որ պետք է քնի, բուժումը շարունակվում էր, այնպիսին էր տպավորությունը, որ այսօր էլ պետք է գտնվեր հիվանդանոցում։ Դեռ չեմ ստացել փաստաթղթերը, թե ինչո՞ւ են նրան դուրս գրել հիվանդանոցից»,- նշեց Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել էր, հայտնել էր նրա փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել են, թե ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։
Մարիաննա Արամյան
