MediaHub-ի տեղեկություներով՝ Վահան Քերոբյանը կրկին ձերբակալվել է։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի տանը խուզարկություն են կատարել և նրան ձերբակալել են։
MediaHub-ը քիչ ուշ մանրամասն կտեղեկացնի հանգամանքները։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։
