Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանինի որդու՝ Հոսեյնի նկատմամբ՝ Ռուսաստանին նավթ վաճառելուն օգնելու համար։
Հոսեյն Շամխանին ընդգրկվել է Եվրամիության նոր պատժամիջոցների ցանկում, որն ընդունվել է Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների 18-րդ փաթեթի շրջանակներում, գրել են ԶԼՄ-ները։
Շամխանին ռուսական նավթի առևտրի հիմնական միջնորդն է և կենտրոնական դեր է խաղացել այսպես կոչված «ստվերային նավատորմի» աշխատանքում։
ԵՄ-ն մեղադրում է Շամխանիին Ռուսաստանի կառավարությանը «նշանակալի եկամուտներ» ստանալուն օգնելու համար։