Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել X սոցիալական ցանցի նկատմամբ

Blog Image

Ֆրանսիայի իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել Էլոն Մասկի X սոցիալական ցանցի (նախկին նկատմամբ՝ դրա ալգորիթմը մանիպուլյացիայի ենթարկելու և տվյալներ անօրինական կերպով հավաքելու կասկածանքով, հայտնել է հարթակը։

X-ը  հերքել է մեղադրանքները և դրանք անվանում է «քաղաքական»։

«Ֆրանսիայի կարգավորող մարմինները խնդրել են մուտք գործել X-ի առաջարկությունների ալգորիթմ և հարթակում բոլոր օգտատերերի հրապարակումների գործառնական տվյալներ, որպեսզի մի քանի «մասնագետներ» կարողանան վերլուծել այդ տվյալները և ենթադրաբար «բացահայտել ճշմարտությունը» հարթակի աշխատանքի մասին», - ասվում է X-ի հայտարարության մեջ։

Ընկերությունը շեշտել է, որ այդ փորձագետների թվում է «Escape X» արշավի նախաձեռնող Դեյվիդ Շավալարիան, որը կոչ է անում զանգվածաբար հրաժարվել սոցիալական ցանցից օգտվելուց։ Նրա ներգրավվածությունը լուրջ կասկածներ է առաջացնում հետաքննության անաչառության և օբյեկտիվության վերաբերյալ», - նշել է X-ը։

«Ընկերությունը դեռևս տեղյակ չէ իր դեմ առաջադրված կոնկրետ մեղադրանքներից։ Հետևաբար, ներկայումս առկա տեղեկատվության հիման վրա, X-ը կարծում է, որ հետաքննությունը խեղաթյուրում է ֆրանսիական օրենսդրությունը՝ քաղաքական օրակարգին ծառայելու համար և, վերջին հաշվով, ուղղված է խոսքի ազատության սահմանափակմանը», - ասվում է հայտարարության մեջ։

X-ը չի կատարել ֆրանսիական իշխանությունների պահանջները, ինչի համար «ունի օրինական իրավունք»։

Send