25 երկրների արտաքին գործերի նախարարները և Եվրոպական Միության Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Հաջա Լահբիբը կոչ են արել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և թույլատրել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը։
Փաստաթուղթը ստորագրել են Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Էստոնիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները, վերոնշյալ ԵՄ հանձնակատարը։