Apple-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է գործադիր տնօրեն Թիմ Քուքի հեռանալուն հաջորդ տարի և արդեն աշխատում է նրա իրավահաջորդի վրա, գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ավագ ղեկավարությունը վերջերս ակտիվացրել է նախապատրաստական աշխատանքները, որպեսզի Քուքը 14 տարուց ավելի գործունեությունից հետո հանձնի 4 տրիլիոն դոլար արժողությամբ ընկերության ղեկը», - հրատարակությանը հայտնել են աղբյուրները։
Աղբյուրների համաձայն՝ ամենահավանական իրավահաջորդը Apple-ի սարքակազմի ճարտարագիտության ավագ փոխնախագահ Ջոն Տերնուսն է, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Աղբյուրները նշել են, որ Քուքի հեռանալը կապված չէ ընկերության ներկայիս ցուցանիշների հետ։
