Կենտրոնական բանկը հայտնել է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:
 
«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
 
Հորդորում ենք՝
• չբացել կցված ֆայլերը.
• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին.
• անմիջապես ջնջել նման նամակները:
 
Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:
 
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբեռանվտանգության հիմնական կանոններին»։
 
