Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 33-ամյա Ալեքսանդր Կ.-ն իր վարած «Honda» մակնիշի մոտոցիկլով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա հայտնվել մայթին՝ բախվելով բազալտե և երկաթե ցանկապատին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղում մահացել է:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված մոտոցիկլը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
