«Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, MediaHub-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։ «Այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- նշված է պատասխանի մեջ։
Մարիաննա Արամյան