Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ուշագնացության դեպք՝ թիվ 13 ավտոբուսում. մանրամասներ

Blog Image

Չնայած տարբեր որոշումներին և «բարեփոխումներին», որոնք միտված են քաղաքային տրանսպորտի աշխատանքի բարելավմանը, միևնույն է՝ հանրային տրանսպորտը շարունակում է աշխատել գերծանրաբեռնված վիճակով։

Հատկապես ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված Երևանի գրեթե բոլոր ավտոբուսներում նույն վիճակն է. կանգնելու տեղ չկա, օդորակիչները կա՛մ չեն աշխատում, կա՛մ վարորդները չեն միացնում, ինչի հետևանքով շատ մարդկանց ինքնազգացողությունը երթևեկության ընթացքում վատանում է: 

Հերթական դեպքը տեղի է ունեցել այսօր. MediaHub-ի զրուցակիցը պատմում է, որ ականատես է եղել երիտասարդ աղջկա ուշագնացությանը թիվ 13 ավտոբուսում։

«Նստած էի, մեկ էլ դիմացի նստատեղի ուղևորների վրա մի աղջիկ ընկավ, պարզվեց՝ ուշագնաց է եղել։ Երիտասարդ աղջիկ էր, մոտ 23-24 տարեկան։ Մենք փորձեցինք առաջին բուժօգնություն ցուցաբերել, բայց աղջկա վիճակը էլի լավ չէր, շտապօգնություն կանչեցինք»,- պատմեց դեպքի ականատեսը։

Նրա խոսքով՝ մինչ շտապօգնության աշխատակիցները կժամանեին, ուղևորները աղջկան ուշքի են բերել, ջուր տվել, որից հետո աղջիկը հրաժարվել է ներարկում ստանալուց: Հոսպիտալացման կարիք չի եղել։

Էմմա Մարտիրոսյան

Send