Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Անուններ չեմ տա, որ նոր պաշտոնանկություններ, WhatsApp-յան նամակներ չլինեն. Մամիջանյան

Blog Image

Մեր ընկալմամբ՝ Փաշինյանի ամեն օր մնալը աղետներ է բերում մեր երկրին և ստեղծում է անդառնալի հետևանքներ, ուստի իշխանափոխության խնդիրը պետք է լուծել մինչև ընտրությունները, և առհասարակ, ընտրություններին սպասելու գործընթացն այդքան էլ հասկանալի չէ՝ նստել ու ակտիվ սպասել ընտրությունների՞ն։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ իրենք առաջարկում են սկսել իմպիչմենտի գործընթաց։

Ըստ պատգամավորի՝ իրենց համար իմպիչմենտի գործընթացը շարունակում է մնալ իրենց քաղաքական թիվ մեկ օրակարգում։ 

Հարցին, թե արդյո՞ք իմպիչմենտի գործընթացը նոր մակարդակի է բերվելու, արտախորհրդարանական ուժերին արդյո՞ք փորձելու է ընդդիմադիր խմբակցությունը համախմբել, խորհրդարանական լսումներ հրավիրել, Հայկ Մամիջանյանը պատասխանեց՝ իրենք շարունակում են բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացնել իմպիչմենտ իրականացնելու համար։

«Այո՛, այդ գործընթացի համար անհրաժեշտ է բոլորի կոնսոլիդացիան՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության։ Առանց փողոցի ճնշման հնարավոր չէ իրականացնել այս գործընթացը։ Այլ կերպ հնարավոր չէ»,- ասաց Մամիջանյանը։

Դիտարկմանը, որ ՔՊ-ից էլ են ձայներ պետք, իշխանությունում կա՞ մարդ, որը կմիանա այս գործընթացին, Հայկ Մամիջանյանն արձագանքեց՝ նախ առաջինը պետք է «Հայաստան» խմբակցությունից լինի արձագանքը։

«Ինչ վերաբերում է հարցին (կապված ՔՊ-ի հետ, խմբ.), ապա աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով, բայց անուններ չեմ տա, որ նոր պաշտոնանկություններ, վոթսափյան նամակներ չլինեն։ Ես Փաշինյանի փոխարեն այդքան էլ հանգիստ չէի լինի»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրություններին, ապա Մամիջանյանը նշեց՝ «Հայաստան» դաշինքն ինչ-որ թղթի տակ ստորագրել է, բայց դա Փաշինյանի իմպիչմենտի փաստաթուղթը չի։

Նարե Գնունի

Send