Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կաթողիկոսն այլ եկեղեցականների ուղեկցությամբ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Աջապահյանին

Blog Image

Այո՛, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանի, Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի ու Տ․ Մուշեղ եպս․ Բաբայանի ուղեկցությամբ այցելել է  «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, MediaHub-ին ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը։

Նշենք, որ Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել։ 

Ինչպես տարբեր առիթներով արձանագրվել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց ժողովներում, Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները։

Send