Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թղթային QR կոդերի չեղարկումը մետրոյում հերթեր է առաջացրել․ քաղաքացիները դժգոհ են (տեսանյութ)

Blog Image

Վաղ առավոտից MediaHub-ը ահազանգեր է ստանում այն մասին, որ  մետրոպոլիտենում բազմամարդ հերթեր են, որոնց պատճառը նոր որոշման ուժի մեջ մտնելն է՝ օգոստոսի 1-ից թղթային QR կոդերը, որոնք գրեթե ամենահարմար տարբերակն էր տրանսպորտից օգտվելու համար հատկապես տարեց քաղաքացիներին, այլևս գործածության մեջ չեն։

Այս նոր որոշման հետևանքով վաղ առավոտից քաղաքացիները բախվում են խնդիրների, քանի որ կան մարդիկ, ովքեր չունեն, օրինակ, բանկային քարտ կամ բավարար գումար դրա մեջ, կամ չունեն համապատասխան սմարթֆոն կամ օնլայն ծրագիր։ Այս ամենն առաջացրել է մեծ հերթեր, քաղաքացիների վրդովմունք։

MediaHub-ի հետ զրույցում քաղաքացիները պատմում են, որ հենց մետրոյում իրենց առաջարկել են քարտ գնել, որի արժեքը 500 դրամ է։ Ինչպես նաև մամուլում գրվեց, որ Telcell-ը չի անջատել Երևանի հասարակական տրանսպորտով երթևեկելու համար թղթետոմսեր տրամադրելու ծրագիրը։ Արդյունքում, անտեղյակության պատճառով որոշ քաղաքացիներ վճարել են գումարը տերմինալի միջոցով (սովորությունից դրդված), բայց ստացել են «տոմսեր» առանց QR կոդի՝ գործնականում կորցնելով գումար։

MediaHub-ի հետ զրույում Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասատրյանը չհերքեց հերթերի առկայությունը, սակայն նշեց,  որ վիճակն այդքան էլ քաոսային չէ, որքան ներկայացվում է.

«Քաղաքացիներ կան, որ քարտեր չունեն և նոր են վերցնում, իսկ նոր քարտ վերցնելը որոշակի ժամանակ է պահանջում։ Մինչև քարտը վերցնում են, լիցքավորում են, հերթեր է գոյանում»,- նշեց նա։

Էմմա Մարտիրոսյան

Send