Քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք համայնքներում։ Մոտ քսան րոպեում Վանաձոր քաղաքում կարկտի հետևանքով մեքենաների ու տան ապակիներ են կոտրվել, քաղաքի որոշ հատվածներում հոսանքազրկումներ են եղել։
«Հիմա չգիտենք՝ ինչ վնասներ կան, մեքենաների մասով հաստատ կոտրված ապակիներ կան, բայց դե մնացածը չեմ կարող ասել։ Ամեն դեպքում նման կարկուտ վաղուց չէինք տեսել, ջարդեց-փշրեց ամեն ինչ»,- MediaHub-ին պատմեց մեր վանաձորցի ընթերցողներից մեկը։
Նշենք, որ Սպիտակի ու Գուգարքի տարածաշրջաններում ևս ուժեղ կարկուտ է տեղացել։ Վնասները դեռևս գնահատված չեն։
«Փաշինյանի «չագուչն» առաջինը մեր գլխին իջավ։ Էնքան ուժեղ էր, որ անգամ հակակարկտային ցանցը չի դիմացել ու պոկվել է»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է գյուղացիների կրած վնասներին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ ծառերի մեծ մասը կոտրվել է, բայց բերքի վնասի մասով այս պահին հստակ ոչինչ ասել չի կարող։
Նարե Գնունի