Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ջուր չկա, բերքը չորանում է. բողոքի ակցիա՝ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին

Blog Image

Նոր Գեղիի և հարակից մի քանի գյուղերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի այսօր փակել են Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Նոր Գեղի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։ Պատճառը տևական ժամանակ գյուղացիներին ոռոգման ջրից զրկելն է։          

MediaHub-ի հետ զրույցում Նոր Գեղի համայնքի ղեկավար Արմեն Բաբախանյանը նշեց, որ գյուղացիները, արդեն 5-6 օր է, ինչ չեն կարողանում ջրել իրենց այգիները.                                                                     

«Ջուր չկար, որ տային ժողովրդին, մարդկանց այգիները չորանում են, դրա համար էին փակել ճանապարհը։ Քանի որ արդեն բերքահավաք ա, էս վերջին ջուրն ա, որ պիտի ջրեն ու վերջ, բայց ջուր չկա, ծառները ծարավ են։ Հիմա ջուր չկա, Սևանը փակած ա, ջրամբարներում էլ ջուր չի եղել»,- ասաց Բաբախանյանը։  

Նրա խոսքով՝ այսօր հանդիպում է եղել գյուղացիների հետ, որի ընթացքում էլ նրանց հավաստիացրել են՝ վաղը կլինի ջուր։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս պահին ճանապարհը բաց է, եթե ջուր լինի, ապա ճանապարհը չեն փակի։

Էմմա Մարտիրոսյան

Send