Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է չորացրած մրգերի վտանգների մասին

Blog Image

Արդյունաբերական մեթոդներով մշակված չրերը կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնել ալերգիկ ռեակցիաներ՝ ծծմբի երկօքսիդի առկայության պատճառով, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության Կրասնոգորսկի հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ Ելենա Պեխոտինան։

«Արդյունաբերական մեթոդներովմշակված չրերը կարող են պարունակել ծծմբի երկօքսիդ՝ պահպանիչ, որը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնել ալերգիկ ռեակցիաներ», - զգուշացրել է Պեխոտինան։

Բժիշկը նշել է, որ բարձր կալորիականության և բնական շաքարի պարունակության պատճառով չրերը խորհուրդ չեն տրվում շաքարախտով, ճարպակալմամբ կամ ենթաստամոքսային գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց, և որ օրական անվտանգ չափաբաժինը 30-40 գրամ է։

Գաստրոէնտերոլոգը բացատրել է, որ չրերը մանրաթելի, կալիումի, մագնեզիումի, երկաթի և հակաօքսիդանտների կենտրոնացված աղբյուր են։

«Դրանք օգտակար են չափավոր քանակությամբ օգտագործելու դեպքում, հատկապես անեմիա, սրտանոթային հիվանդություններ և ֆիզիկական ակտիվության բարձրացում ունեցողների համար», - նշել է Պեխոտինան։

Send