Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սա բռնաճնշումների ալիքի մի մասն է․ Վարդանյանը՝ ձերբակալությունների մասին

Blog Image

Ձերբակալությունների, խուզարկությունների շղթան շարունակվում է,  Նիկոլ Փաշինյանի թիրախում դարձյալ դաշնակցականներն են. այս անգամ խուզարկություններով եկել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տուն, զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։

Գեղամ Մանուկյանը MediaHub-ին առավոտյան հայտնել էր, որ խուզարկության պատճառը նրա որդին է՝ Տարոն Մանուկյանը։

Mediahub-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս պահին շուրջ մեկ տասնյակ մարդկանց տների խուզարկություններ են տեղի ունենում։

Նրա խոսքով՝ սա բռնաճնշումների ալիքի մի մասն է, որ արդեն երկու շաբաթ կատարվում է: «Գեղամ Մանուկյանի որդին առաջին հերթին Դաշնակցության երիտասարդական միության ղեկավար մարմնի անդամ է։ Խնդիրը բոլոր ուժերի թիրախավորումն է ու պոտենցիալի ոչնչացումն է, որպեսզի դիմադրություն չլինի»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ մարզերում դեռ միայն Գարեգին Ոսկանյանի տանն է կատարվել խուզարկություն, բայց չեն բացառում, որ ՀՅԴ-ականների տները բոլորը թիրախավորված են:

Էմմա Մարտիրոսյան

Send