ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին ներում շնորհել վարչապետ Բենյամին Նեթանյահուին։
«Ինչո՞ւ չեք ներում Նեթանյահուին և չեք փակում նրա դեմ կոռուպցիայի գործը։ Ներեք նրան։ Անկախ նրանից, թե դա դուր է գալիս, թե ոչ, նա մեծագույն պատերազմական առաջնորդներից մեկն էր»,- ասել է Թրամփը Կնեսետում ելույթ ունենալիս։
