Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄՇԱԿՈՒՅԹ Միջազգային

Վիսոցկու հետմաhու դիմակն աճուրդի է հանվում

Blog Image

Ռուս հանրահայտ երաժիշտ Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակը Մոնակոյում աճուրդի է հանվում։

Բրոնզե դիմակը, որը ձուլվել է 1980 թվականին երգչի կնոջ՝ դերասանուհի Մարինա Վլադիի ղեկավարությամբ, աճուրդի է հանվում։ Դիմակի վրա փորագրված են Վիսոցկու այրու անվան սկզբնատառերը և ստեղծման տարեթիվը։ Գիպսե դիմակի բնօրինակը ստեղծվել է խորհրդային քանդակագործ Յուրի Վասիլեւի կողմից, ով նաև պատրաստել է արտիստի ձախ ձեռքի ձուլվածքը։

Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին։ «Hermitage Fine Art» կազմակերպության ներկայացուցիչները նախնական լոտը գնահատել են 120,000 եվրո։ 

Send