Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը խոսել է Գազայի խնդրի, Պուտինի մասին, շնորհակալություն հայտնել Իսրայելի վարչապետին

Blog Image

Իսրայել ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կնեսետում ելույթ ունենալիս շնորհակալություն է հայտնել Աստծուն, Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ խոսելով Գազայի խնդրի հանգուցալուծման քայլերի մասին։

- «Շնորհակալություն, Բիբի, դու հրաշալի ես»,- դիմել է Թրամփը Նեթանյահուին;

- Նեթանյահուի հետ հեշտ չէ գործ ունենալ, բայց հենց դա է նրան առանձնահատուկ դարձնում;

- Բոլորը կարծում էին, որ դա անհնար է, որ մենք ժամանակ ենք վատնում, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկեր Սթիվ Վիտկոֆֆին;

- Կնեսետում աղմուկ է բարձրացել Թրամփի ելույթի ժամանակ, ներկաներից մեկը փորձել է ընդհատել, բայց նրան արագ դուրս են հանել։ «Հադաշ Թաալ» կուսակցության նախագահ Այման Օդեհը նկատողություն է արել Թրամփին և բարձրացրել Պաղեստինի անկախության ճանաչումը կոչ անող պաստառ։ Հետագայում նրան հեռացրել են նիստից։ Խորհրդարանի անդամ Օֆեր Քասիֆը նույնպես փորձել է պաղեստինամետ պաստառ ցուցադրել, սակայն նրան նույնպես ստիպեցել են լքել դահլիճը։ «Նրանք արդյունավետ աշխատանք կատարեցին», - արձագանքել է Թրամփը;

- Ես կարծում էի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հեշտ կլինի հանգուցալուծել;

«Ես զանգահարեցի մեկ ժամ անց, նա Պուտինի հետ է, երկու ժամ անց, նա Պուտինի հետ է, նա հեռացավ հինգ ժամ անց։ Ի՞նչի մասին էիք, գրողը տանի, խոսում Պուտինի հետ հինգ ժամ»,- ասել է Թրամփը՝ Վիտկոֆֆի և ՌԴ նախագահի հանդիպման մասին;

- «Նա տաղանդավոր է, նա հիանալի բանակցող է»,- Թրամփը՝ Վիտկոֆֆի մասին։

Send