Միացյալ Նահանգները բացահայտել է մի ցանց, որը օգնում է Իրանին արտադրել անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ։ Այն ներառում է նաև ուկրաինական ֆիկտիվ ընկերություններ, հատյնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է հայտարարել 32 անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք օգնում են Իրանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության զարգացման մեջ։
Պատժամիջոցները ուղղված են Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի ընկերությունների դեմ, «որոնք կառավարում են Իրանում բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությանը աջակցող բազմաթիվ գնումների ցանցեր»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշել է, որ բացահայտված ցանցերից մեկը համակարգել է Իրանի կողմից Չինաստանից բալիստիկ հրթիռների բաղադրիչների և թթուների գնումը 2023 թվականից ի վեր։
Մեկ այլ ցանց օգնում է իրանական պետական ընկերությանը անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների ձեռքբերման համար՝ օգտագործելով ուկրաինական կեղծ ընկերություններ՝ «Իմպերատիվ Ուկրաինա» և «Էկոֆերա»։
