Ռուսաստանի Դաշնության Բերդսկ քաղաքում մի տղամարդ կրակ է բացել բնակելի շենքի պատշգամբից։
Ականատեսները տեսանկարահանել են միջադեպը։ Տղամարդը նշան բռնել էր որոշակի թիրախի վրա, ճշգրիտ թիրախը դեռևս անհայտ է։ Ականատեսները ենթադրում են, որ «դիպուկահարը» նշան բռնել է աղավնիների վրա, գրել են ԶԼՄ-ները։
Ականատեսների խոսքով՝ տղամարդը իջեցրել է հրազենը միայն այն ժամանակ, երբ երեխաները դուրս են եկել շենքին մոտ դպրոցից։
