Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայի զինված ուժերի «C-130» բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած բոլոր 20 զինծառայողների մարմինները։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Որոնողա-փրկարարական աշխատանքներն ավարտվել են։
Նոյեմբերի 11-ին Վրաստանում վթարի էր ենթարկվել Ադրբեջանից մեկնող թուրքական C-130 ռազմական ինքնաթիռը։ Օդանավում եղել էին 20 զինծառայողներ, այդ թվում՝ անձնակազմի անդամները։
