Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Քաղաքականություն

Արփինե Սարգսյանի համար 125 հազար դոլարով նոր մեքենա կգնեն

Blog Image

Կառավարության այսօրվա նիստով կհաստավի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի համար նոր ավտոմեքենա ձեռք բերելու նախագիծը: Նշենք, որ Արփինե Սարգսյանը շրջում է նախորդ նախարարներից մնացած Toyota Land Cruiser 200 ամենագնացով, որը բավականին հին է արդեն` ավելի քան տասը տարվա:

Նախագծի հիմնավորման մեջ հենց այդպես էլ նշված է, որ ՆԳ նախարարին ներկայումս սպասարկող տրանսպորտային միջոցը թողարկվել է 2014 թվականին, տրանսպորտային միջոցի վազքն արդեն գերազանցել է 350․000 կմ-ը, և ներկայումս այն դարձել է սպասարկման համար վտանգավոր և ոչ հուսալի։ Բացի այդ, տրանսպորտային միջոցի մաշվածությամբ պայմանավորված՝ ավելացել են սպասարկող տրանսպորտային միջոցի տարեկան պահպանման ծախսերի համար նախատեսված նորմաները։ 

«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՆԳ նախարարը միաժամանակ հանդիսանում է Անվտանգության խորհրդի անդամ, վերջինիս անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ ներքին գործերի նախարարի սպասարկման համար ձեռք բերել նոր տրանսպորտային միջոց»: 

Նախագծում նշվում է նաև, որ ՆԳ նախարարի նոր մեքենայի գումարը կառավարությունը կհատկացնի ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից, և այն կկազմի 48 մլն 400 հազար դրամ կամ մոտ 125 հազար դոլար: Նկատենք, որ այս արժեքով կարելի է ձեռք բերել պրեմիում սեգմենտի ներկայացուցչական դասի սեդան, օրինակ` Toyota Land Cruiser 300 կամ Լexus LX: 

Վահե Մակարյա

Send