Հակակոռուպցիոն դատարանն այսօր կորոշի՝ գործարար Սամվել Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու է, թե ոչ:
Դատարանը միջնորդությունը կքննի ժամը 17.00–ին։
MediaHub-ին հայտնի դարձավ, թե ով է Սամվել Կարապետյանի գործով դատավոր նշանակվել: Խոսքը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի մասին է:
Երիտասարդ այս դատավորը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2023 թվականին, երբ հրապարակվեց, որ ԱԱԾ-ում հարցաքննվել է նրա աշխատակազմը: Մամուլը գրեց, որ դատավորի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին տեղեկություններ շրջանառվեցին այն բանից հետո, երբ դատավորը որոշում էր կայացրել Գրիգորի Խաչատուրովին չկալանավորելու վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ գործավարական կարգի ենթադրյալ խախտման համար Տիգրան Դավթյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելու։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել :