Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թբիլիսիում երկու պայթյուն է տեղի ունեցել, վիրավոր կա

Blog Image

Երեկ գիշերը Թբիլիսիի Լոտկինի թաղամասում երկու պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ երկու դեպքում էլ պատճառը գազի արտահոսքն է եղել:

 

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացրել է «Ռադիո Ազատությանը», որ պայթյունի ժամանակ վիրավորվել է մեկ անձ։ Երիտասարդ աղջկան շտապ օգնությունը տեղափոխել է կլինիկա։

 

Աղջկա վիճակը այժմ կայուն ծանր է: Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկայի այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Կաշիբաձեն ասել է «Ռադիո Ազատությանը», որ հիվանդի մարմնի 48%-ն այրվել է:

 

«Այս պահին հիվանդի վիճակը կայուն է, սակայն լուրջ այրվածքներ ունի: Մարմնի 48%-ը այրվել է՝ դեմքը, գլուխը, կրծքային հատվածը, վերին վերջույթները և մեջքը: Սրան նաև ավելանում է այրվածքային շոկը, սակայն նրա վիճակը կայուն է», -ասել է այրվածքների կենտրոնի ղեկավարը:

 

Պայթյունի մասին սոցիալական ցանցում գրել է քաղաքացի Լաշա Շերոզիան։ Նրա խոսքով, առաջին պայթյունից հետո շրջակայքում դեռ գազի հոտ է զգացվել, և մարդիկ պահանջել են ստուգել գազաղբյուրները։

Send