Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սխալմամբ հեռացրել են տարեց կնոջ առողջ երիկամը․ ՌԴ

Blog Image

 

Ռուսաստանի Բուրյաթիայի հանրապետությունում սխալմամբ հեռացրել են թոշակառու կնոջ առողջ երիկամը եւ նրան դարձրել հաշմանդամ։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումներից։

Տուժածը 65-ամյա Պոլինա Խոդակինան է։ Նրա մոտ անցյալ տարի հայտնաբերվել էր օնկոլոգիական հիվանդություն, որից հետո դիմել էր Բուրյաթիայի Հանրապետական օնկոլոգիական կենտրոն։ Թոշակառու կնոջ խոսքերի համաձայն, բժիշկները նրան մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ ՄՌՏ են իրականացրել, սակայն վիրահատության ժամանակ շփոթել են լուսանկարները եւ հեռացրել առողջ երիկամը, որի վրա չարորակ նորագոյացություն չի եղել։

Երբ իմացել է թույլ տրված բժշկական սխալի մասին, կինը հայտնվել է նյարդահոգեկան ծանր վիճակում։ Ներկայումս կինը պահանջում է, որ հիվանդանոցն իր հաշվին առողջ երիկամ փոխպատվաստի իրեն կամ վնասի խոշոր գումարային փոխհատուցում վճարի։

Send