Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Kinder Surprise-ում դպրոցականներին թմրանյութեր են տվել․ Գերմանիա

Blog Image

Ըստ «Կրոնեն» թերթի՝ Ռատենբերգ քաղաքի (Տիրոլ, Գերմանիա) ավագ դպրոցի մոտ 40-ամյա տղամարդը դպրոցականներին թմրանյութեր է բաժանել «Քինդեր Սյուրպրիզ» խաղալիքներով։

«Վերջին շաբաթներին մտահոգություններ են առաջանում մեր դպրոցի շրջակայքում թմրանյութերի տարածվածության աճի վերաբերյալ։ Դրանք ներառում են ոչ միայն այսպես կոչված «դարպասային թմրանյութեր», ինչպիսիք են վեյփերը (էլեկտրոնային սիգարետներ) , այլև ծանր թմրանյութեր, ինչպիսիք են մարիխուանան և կոկաինը», - դպրոցի վարչակազմը նամակ է ուղարկել ծնողներին։

Դպրոցը հայտնել է, որ հանցագործները գիտակցաբար թմրանյութերը բաժանում են երիտասարդներին, երբեմն նույնիսկ անվճար։ Սա սովորաբար արվում է հասարակական վայրերում, ինչպիսիք են ավտոբուսի կանգառները և դպրոցների մոտ։ Դպրոցի վարչակազմը կարծում է, որ այս գործելակերպը նպատակ ունի երիտասարդների մոտ կախվածություն առաջացնել վաղ տարիքում։

Ըստ թերթի՝ իրավապահ մարմինները ձերբակալել են 40-ամյա հանցագործին, որը թմրանյութեր էր բաժանում երեխաներին։ Ոստիկանությունն այժմ հետաքննություն է անցկացնում, և տղամարդը հարցաքննվում է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործը բռնվել է 13-ամյա դպրոցական աղջկան թմրանյութեր մատակարարելիս։ Նրա ծնողներն արդեն հաղորդում են ներկայացրել։ Թերթը նշում է, որ աղջիկը, հավանաբար, միակ մարդն է, որը տուժել է 40-ամյա տղամարդու «բարեգործությունից»։

Send